Չեմպիոնների լիգա. Հայտնի են 1/8 եզրափակչի զույգերը

Չեմպիոնների լիգա. Հայտնի են 1/8 եզրափակչի զույգերը

Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի` 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:

Այս փուլում չէին կարող միմյանց դեմ մրցել այն թիմերը, որոնք նույն խմբում էին կամ ներկայացնում են նույն երկիրը: Դրա հետ մեկտեղ` խմբերի առաջին հորիզոնականները զբաղեցրած թիմերին որպես մրցակից բաժին հասան երկրորդ հորիզոնականները զբաղեցրածները:

Խմբերի հաղթողներն էին` «Ատլետիկո» (Իսպանիա), «Ռեալ» (Իսպանիա), «Մոնակո» (Ֆրանսիա), «Բորուսսիա» (Գերմանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Չելսի» (Անգլիա), «Պորտու» (Պորտուգալիա):

Երկրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերն էին` «Յուվենտուս» (Իտալիա), «Բազել» (Շվեյցարիա), «Բայեր» (Գերմանիա), «Արսենալ» (Անգլիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Պարի Սեն Ժերմեն» (Ֆրանսիա), «Շալկե 04» (Գերմանիա), «Շախտյոր» (Ուկրաինա):

ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոյի մասնակցությամբ կայացած վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը`

  • «Պարի Սեն Ժերմեն» – «Չելսի»
  • «Մանչեսթեր Սիթի» – «Բարսելոնա»
  • «Բայեր» – «Ատլետիկո»
  • «Յուվենտուս» – «Բորուսսիա Դորտմունդ»
  • «Շալկե 04» – «Ռեալ Մադրիդ»
  • «Շախտյոր» – «Բավարիա»
  • «Արսենալ» – «Մոնակո»
  • «Բազել» – «Պորտու» 

Առաջին խաղերը կկայանան փետրվարի 17-18-ին և 25-26-ին իսկ պատասխան խաղերը` մարտի 10-11-ին և 17-18-ին: Խմբերի հաղթողների համար առաջին հանդիպումներն արտագնա կլինեն:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթել է Մադրիդի «Ռեալը»: «Արքայական ակումբի» համար այդ չեմպիոնությունը 10-րդն էր եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում:

Առաջարկում ենք նաև ծանոթանալ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում գրանցված ռեկորդներին` այս հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում