Նեդվեդ. «Բորուսսիայի» հետ խաղերը հստակ ցույց կտան մեր մակարդակը

Նեդվեդ. «Բորուսսիայի» հետ խաղերը հստակ ցույց կտան մեր մակարդակը

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ, այժմ տնօրենների խորհրդի անդամ Պավել Նեդվեդն իր մեկնաբանությունն է տվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանության վերաբերյալ: Թուրինյան թիմը մրցաշարի այս փուլում մրցելու է Դորտմունդի «Բորուսսիայի» հետ:

«Պետք է պահպանենք զգոնությունը, քանի որ «Բորուսսիայում» քիչ չեն տաղանդավոր երիտասարդները: Կարող էր ավելի վատ վիճակահանություն լինել, քանի որ մենք սպասում էինք «Բավարիայի», «Ռեալի» նման մրցակիցների: Կան մի քանի թիմեր, որոնց հետ մրցակցելը գրեթե անհնար է: Այնպես որ, մենք ուրախ ենք ունենալ «Բորուսսիայի» նման մրցակից, որի հետ պայքարում  հաղթելու հնարավորություն ունենք:

Ես Յուրգեն Կլոպի մեծ երկրպագու եմ և հաճույքով համեմատում եմ Եվրոպայում մեր թիմերի մակարդակը: «Բորուսսիայի» հետ խաղերը հստակ ցույց կտան մեր մակարդակը»,-Նեդվեդի խոսքը մեջբերում ենք ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում