Ռոսիցկին կատակել է «Ման. Յունայթեդի»՝ ՉԼ-ին չմասնակցելու վերաբերյալ (լուսանկար)

Ռոսիցկին կատակել է «Ման. Յունայթեդի»՝ ՉԼ-ին չմասնակցելու վերաբերյալ (լուսանկար)

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին որոշել է կատակել անգլիական ֆուտբոլի մեկ այլ հսկայի՝ «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանին չմասնակցելու առնչությամբ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի «Մանկունյացիներին» չհաջողվեց զբաղեցնել այնպիսի հորիզոնական, որը թույլ կտար նրանց մասնակցել եվրագավաթների խաղարկություններին:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ այսօր նախատեսված վիճակահանությունից առաջ Ռոսիցկին իր «Instagram»-ում հրապարակել է մի լուսանկար, որում ՉԼ վիճակահանության թերթիկի վրա գրված է «Non Manchester United»:

Հիշեցնենք, որ ՉԼ 1/8 եզրափակչի վիճակահանությունն արդեն տեղի է ունեցել: Դրա արդյունքներին հարող եք ծանոթանալ այստեղ:

 

Live #ucl draw @robinvanpersie lol

A photo posted by Tomas Rosicky (@7rosicky) on

Հետևեք մեզ նաև Telegram-ում