Մարեյը պայմանագիր է կնքել «Under Armour»-ի հետ (լուսանկար)

Մարեյը պայմանագիր է կնքել «Under Armour»-ի հետ (լուսանկար)

Ինչպես հաղորդում է «TENNIS.com» կայքը, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող էնդի Մարեյը նոր մրցաշրջանում հանդես կգա «Under Armour»ընկերության մարզահագուստով։

Բրիտանացին չի երկարաձգել «Adidas»-ի հետ հնգամյա պայմանագիրը և առայժմչի հայտարարել, թե ով է լինելու իր նոր հովանավորը, սակայն անցյալ շաբաթ համացանցում հայտնվեց նրա մարզումներից մի լուսանկար, որում Մարեյը «Under Armour»-ի մարզահագուստով էր։

Ակնկալվում է, որ ամերիկյան ընկերության հետ պայմանագիրը 15 մլն ֆունտից պակաս չի արժենա։ Մարեյն այդքան էր ստանում «Adidas»-ի հետ համագործակցությունից։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում