Արթուր Գևորգյանն ամփոփեց հայկական բռնցքամարտի տարին

Արթուր Գևորգյանն ամփոփեց հայկական բռնցքամարտի տարին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարզական տարին է ամփոփել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը և պատմել առաջիկայի ծրագրերի մասին։

-Եկեք խոսենք այս տարի մեր ձեռքբերումների, և, եթե կան, նաև անհաջողությունների մասին։ Ինչպես գիտեք, 2014թ.-ին մեծահասակները չունեին ոչ մի պաշտոնական մրցաշար: Մեծահասակների հավաքականը միայմիջազգային մրցաշարերիէ մասնակցել՝ չունենալով, ո´չ աշխարհի, ո´չ Եվրոպայի առաջնություններին մասնակցելու հնարավորություն։ Հիմնական շեշտը դրվեց երիտասարդների վրա, ովքեր իրենց լավ դրսևորեցին: Երիտասարդների աշխարհի առաջնության ժամանակ ունեցանք բացառիկ երևույթ՝ աղջիկ աշխարհի չեմպիոն՝ Անուշ Գրիգորյանը, իսկ Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան Օլիմպիական խաղերում: Ընդհանուր առմամբ ասած՝ վերջին 15 տարում 2014 թվականի հաջողությունները բացառիկ էին:

Երիտասարդական հավաքականը, առանց Անուշի և Նարեկի, Եվրոպայի առաջնությունից բերեցին 2 բրոնզե մեդալ: Ֆեդերացիայի որոշմամբ մեծահասակները մասնակցեցին 7 մրցաշարի, որն արդյունք տվեց։ Մեծահասակները բերեցին 7 ոսկե, 10 արծաթե և 8 բրոնզե մեդալով. սա բացառիկ արդյունք է մեր հավաքականի համար: Տղաները միջազգային մրցաշարերում կարողացել են հաղթել աշխարհի չեմպիոնների, ինչը լուրջ հայտ է, քանի որ մյուս տարի պետք է աշխատեն օլիմպիական վարկանիշստանալու ուղղությամբ։

2014-ին մենք 5 նոր մարզասրահ ենք սկսել օգտագործել, որոնցից մեկն Արցախում, մյուսը՝ Տավուշում։ Շարունակելու ենք աշխարհագրության ընդլայնման մեր քաղաքականությունը, որն արդյունքներ է տալիս։

-Հայաստանի մարզիկների տարվա լավագույն տասնյակում բռնցքամարտիկ չկա. այդ մասին ի՞նչ կասեք:

-Ես արդեն նշեցի, որ մեծահասակները այս տարի պաշտոնական մրցաշարերի չեն մասնակցել: Բնական է, որ նրանք չեն ընդգրկվել տասնյակում: Մյուս տարի կրկնակի թվով մրցաշարերի կմասնակցենք։

-Արամ Ավագյանն ու Հովհաննես Դանիելյանը պետք է պայմանագրեր կնքեին WBC-ի հետ, արդյոք կնքվե՞լ են այդ պայմանագրերը:

– WBC-ն և ITP-ն ևս 2 վարկած են ավելացրել, որոնք պրոֆեսիոնալ են: Վստահ եմ՝ մոտ ապագայում սիրողական բռնցքամարտն ամբողջովին պրոֆեսիոնալ դաշտ կտեղափոխվի, և պրոֆեսիոնալ բռնցքամարտիներն էլ հնարավորություն կունենան Օլիմպիական խաղերի մասնակցելու։ բառը և այն կտեղափոխվի պրոֆեսիոնալ ոլորտ: Արամ Ավագյանն արդեն ավելի բարձր՝ ITP վարկածով պայմանագրի առաջարկ ունի, որը քննարկման փուլում է։ Եթե այն ստորագրվի՝ հնարավորություն կունենանք այդ վարկածի միջոցով օլիմպիական ուղեգիր նվաճելու։

Լեհական ակումբներից առաջարկներ ունենք, որ մեր մարզիկներն այնտեղ հանդես գան, այդ առաջարկն էլ է քննարկման փուլում։ Մեր Կորյուն Սողոմոնյանը բանակային է, իսկ նրանց պայմանագրում կետ կա, որ մարզիկը պետք է իրենց մոտ ապրի։ Այսինքն՝ դեռ քննարկելու հարցեր կան։

Ինչո՞ւ մենք մեծահասակների պրոֆեսիոնալ ակումբ չունենք. այն կպահանջի տարեկան 500 հազար եվրո անդամավճար. մենք այսօր այդ հնարավորությունները չունենք, սակայն մեր բռնցքամարտիկները կարող են ընտրված լինել աշխարհի շատ երկրների ակումբերի կողմիցՌուսաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում:

-Հավաքականի մարզիչ Դավիթ Թորոսյանին Դուք բավականին շատ եք վստահում. շարունակվելո՞ւ է համագործակցությունը նրա հետ:

-Մենք շարունակում ենք համագործակցել Դավիթ Թորոսյանի հետ. նա մինչև Օլիմպիական խաղեր պայմանագիր ունի մեզ հետ: Այն երկարաձգելու հարցը կքննարկվի Օլիմպիական խաղերից հետո։

Մարզիկները վստահում են նրան, և իմ՝ նախկինում ունեցած մտավախությունները չարդարացան։

Որոշել ենք մարզիչների հետ աշխատել ռոտացիոն կարգով՝ ամեն մրցաշարից հետո գնահատել արդյունքներն, ու եթե դրանքբավարար չեն, ապա այլ մարզչի հնարավորություն տալ աշխատելու մարզիկների հետ։

-Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարին 8 մարզիկներ մասնակցեցին… Հաջորդ տարի Հայաստանի առաջնություն անցկացվելո՞ւ է, թե՞ ոչ:

– Ես հակված էի, որ Հայաստանի առաջնությունը լինի տարեվերջին, որպեսզի կազմվի հավաքականը, և տարին նոր կազմով սկսենք: Վաչիկ Մկրտչյանի մրցաշարի միջոցով կազմեցինք մեծահասակների հավաքականը։ Հաջորդ տարին կրկնակի ծանրաբեռնված տարի է, մենք տարեսկզբին Հայաստանի առաջնություն անցկացնելու համար պարզապես ժամանակ չենք ունենալու:Մեծահասակների առաջնությունը կրկին տարեվերջին կանցկացվի։

-Վերջերս Իջևանում նոր մարզասրահ բացվեց։ 2015 թվականին մարզերում ի՞նչ ծրագրեր են նախատեսված:

– Մարզադպրոցներ բացելը ֆեդերացիայի գործառույթը չէ, սակայն մենք ամեն ինչ անելու ենք սպորտի զարգացմանը նպաստելու համար: Եթե որևե տեղում մեկը պատրաստ է տարածք տրամադրել, մենք ամեն ինչ կանենք, որ այն մարզասրահ դառնա։ Բայց դրանց հետագա շահագործումն ավելի լուրջ խնդիր է։ Մարզասրահները բացվելուց հետո համայնքներն ու նախարարությունը պետք է ֆինանսավորման առումով օգնեն, որպեսզի այդ դպրոցները կարգավիճակ ստանան, գործեն։ Բռնցքամարտն անվճար մարզաձև է, մարզիչները պետք է ինչ-որ տեղից վճարվեն,-sport.Times.am-ի լրագրողի հարցին ի պատասխան ասաց Արթուր Գևորգյանը։

-Ի՞նչ կարծիքի եք Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մեր մարզիկների մասնակցության վերաբերյալ:

-Շատ բարդ հարց է. դժվար է ասել, թե ինչպիսին կլինի անվտանգության հարցը: Չգիտեմ՝ կարո՞ղ ենք վստահ լինել, որ մեր անվտանգությունը պատշաճ ձևով կապահովվի։ Վերջնական որոշումը ֆեդերացիան կկայացնի։ Ցավոք, խնդիրներ ունենք այդ առումով։ Ունենք լավ մարզիկներ, որոնց ծնողները հրաժարվում են թողնել իրենց երեխաներին մասնակցել Բաքվում կայանալիք խաղերին: Դրա դեմ ոչինչ չես կարողանել։ Իսկ մեզ մոտ բոլորի հանդեպ հավասար վերաբերմունք պետք է լինի։ Եթե որոշվի, որ պետք է մասնակցենք, ապա ողջ սպորտային ղեկավար կազմով մեր մարզիկների կողքին պետք է լինենք։ Ինքս մարզիկ եմ եղել և գիտեմ մթնոլորտի, բարոյահոգեբանական կողմերի մանրամասները: Նման մթնոլորտում փայլուն արդյունքներ ունենալը բարդ է, մանավանդ որ չունենք այն լիդերին, ով կարևորություն չի տա մթնոլորտին։

Ինձ համար կաևորը մասնակցությունը չէ։ Օլիմպիական խաղերում ուղեգրերի քանակի հարցն ինձ համար կարևոր չէ, կարևոր է ունենալ այն ուղեգիրը, որը մեդալի կվերածվի։ Օլիմպիական խաղերը տուրիզմի տեղ չեն։ Ուղեգիր ձեռք բերող մարզիկը պետք է կարողանա մեդալ բերել։

-Ինչպե՞ս եք գնահատում համագործակցությունը տարբեր հավաքականների, մասնավորապես՝ Բելառուսի հետ, և գնալո՞ւ եք սպարինգի։

Համատեղ հավաքը դեռ համագործակցություն չէ։ Այս հավաքը ընդհանուր պատրաստվածության ուղղությամբ է լինելու։ Նրանք պարզապես մեր օլիմպիական բազան են օգտագործելու։

Համատեղ հավաքները հակառակորդի պակասից են ացկացվում։ Մեր հավաքականում չկա սպարինգ-մրցակիցների պակաս չկա. մենք հոգացել ենք այդ հարցը: Մեծահասակների հավաքականում բոլորն աշխատավարձ են ստանում, իսկ միջազգային մրցաշարի յուրաքանչյուր հաղթանակից հետո հավելյալ պարգևավճարներ են ստանում: Սպարինգ-մրցակիցները ևս աճում են դրա շնորհիվ։

Ինձ համար ոչ թե հաղթանակների քանակն է կարևոր, այլ պարտված մրցակիցների մակարդակը։

 – Տարբեր մրցաշարերում մրցավարական սխալները բացառելու ուղղությամբ ի՞նչ աշխատանք է կատարվում։ 

– Պասիվ տարիներին, երբ սովորական մրցաշարեր են անցկացվում, չի բացառվում մրցավարական սխալների մեծթիվը, սակայն որքան մրցաշարը լրջանում է, այնքան նվազում են անարդարությունները: Մենամարտային մարզաձև է, ես չեմ սիրում լսել, որ մեր մարզիկներին վտ ատեցին։ Ես արգելել եմ, որ մարզիկները խոսեն մրցավարությունից: Պարտվա՞ծ ես դուրս եկել ռինգից. գնա և հետևություններ արա։ Անհրաժեշտ է այնպես հաղթել, որ մրցավարը որքան էլ փորձի խանգարել, որևէ կասկած չլինի։ Եթե քո մարզիկն ուժեղ է՝ դիմացինին հաղթող սարքել չեն կարողանա։

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ մարզիչները պետք է հավելյալ քննություններ հանձնեն. ի՞նչ կարգ է դա և ի՞նչ քննություններ են լինելու։

-AIBA-ի վերջին որոշմամբ բոլոր ֆեդերացիաները պետք է գործունեությունը մոտեցնեն միջազգային ֆեդերացիայի մակարդակին։ Մարզիչները պետք է որակավորվեն 1, 2, 3 աստղերով քննություններ հանձնեն, որպեսզի մրցաշարերում կարողանան լինել բռնցքամարտիկների կողքին: Ամեն աստղ որոշակի հնարավորություններ և սահմանափակումներ է սահմանում, ուստի պետք է որակավորվել։ Մենք նախնական քննությունների հնարավորություն կտանք ֆեդերացիայում, որպեսզի հետո Եվրոպայում հեշտ հանձնեն դա։ Բացի այդ, պետք է հասնենք նրան, որ մարզադպրոցում աշխատող մարզիչ անպայման ֆեդերացիայում որակավորում անցած լինի։

Մարզիչը գուցե 20 տարի առաջ լավ մասնագետ է եղել, սակայն այդ ընթացքում շատ բան է փոխվել, իսկ նա չի կրթվել, չի զարգացել և այժմ նրան լավ մասնագետ համարելը բարդ է: Մեր հավաքականիմարզիչը հիմա կրկին գնացելէ վերապատրաստվելու։ Բռնցքամարտն ամբողջովին տեղափոխվել է պրոֆեսիոնալ դաշտ: Պլանավորում ենք մեր մարզիկներին տանել ԱՄՆ, որ կարողանան մոտիկից առնչվել այդ ամենի հետ։

-Ո՞րն եք համարում բռնցքամարտի գլխավոր խնդիրը:

– Խնդիրները շատ են։ Ինձ համար ամենակարևորը արդարության վերականգնումն էր։ Անցյալ տարի Հայաստանի առաջնությունում 7 գյումրեցի է մասնակցել եզրափակչին, և միայն մեկն է հաղթել։ Կասկածելի էր։ Մենք դրսից մրցավարների հրավիրեցինք, ովքերոչ մեկին չէին ճանաչում, և գյումրեցիների կեսը հաղթեցին։

Մարզերից մարզիկների հաղթանակները սթափեցրին նաև երևանցի մարզիկներին։

– Հավաքականի անդամների ընտրությանը Դուք մասնակցո՞ւմ եք:

– Այո, մենք ընդհանուր որոշում ենք կայացնում, խորհրդակցությամբ: Բռնցքամարտում ընտրությունը հստակ լինել չի կարող: Հայաստանի 1-ին համարի բռնցքամարտիկը եթե միջազգային մրցաշարում լավ արդյունք չի ցույց տալիս, պետք է փոխարինել նրան երկրորդ համարով։ Սխալ է ֆիքսվելը մեկ մարզիկի վրա։

-Կհասցնե՞ք պատրաստվել Եվրոպական խաղերին, եթե ՀԱՕԿ-ը որոշի, որ Հայաստանը մասնակցելու է։

-ՀԱՕԿ-ը որոշումը փետրվարին է կայացնելու, բայց մենք մեր նախապատրաստական ծրագիրն ունենք։ Եթե որոշվի, որ մասնակցելու ենք, մենք պատրաստ կլինենք։

-Հավաքականի ո՞ր քաշային կարգն է ավելի թույլ։

-Մենք միշտ թեթև քաշերում ենք լավ մարզիկներ ունեցել, իսկ հիմա այդ քաշերում 3 մարզիկ կա։ Իսկ մեզ ոչ բնորոշ ծանրքաշայիններն ավելացել են։ Բայց նման խնդիր չկա, կավելանան էլ, կպակասեն էլ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում