Գաբուզյանը Միլանում չորրորդն էր, Պադովայում առաջատար է

Գաբուզյանը Միլանում չորրորդն էր, Պադովայում առաջատար է

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Միլան քաղաքում անցկացված Կրեսպիի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ 28 մասնակիցների մեջ գրավեց չորրորդ տեղը: 7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Էդուարդաս Ռոզենտալիսը (Լիտվա), տեղեկանում ենք armchess.am-ից։

Իսկ այժմ Գաբուզյանը մասնակցում է Իտալիայի մեկ այլ քաղաքում` Պադովայում սկսված օփենին: Երկու տուրից հետո Հովհաննեսը վաստակել է 2 միավոր եւ յոթ այլ շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում