Պակյաոյի նախկին մարզիչը վստահ է` Պակյաո-Մեյվեզեր մենամարտ չի լինի

Պակյաոյի նախկին մարզիչը վստահ է` Պակյաո-Մեյվեզեր մենամարտ չի լինի

Մենի Պակյաոյի նախկին մարզիչ Ռիչ Սթեհեյլին, ում գլխավորությամբ Մենին նվաճել է առաջին չեմպիոնական տիտղոսը` 1998 թվականին հաղթելով Չատչաի Սասակուլին, վստահ է, որ իր երբեմնի սանը Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ չի մրցի:

Հիշեցնենք, որ Մեյվեզերը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել Պակյաոյի հետ, սակայն կազմակերպական աշխատանքերով պետք է զբաղվի «Mayweather Promotions»-ը, իսկ մարտը պետք է հեռարձակի «Showtime»-ը: Այս պայմաններին համաձայնելու դեպքում Պակյաոն մեծ հոնորար չի կարողանա ստանալ:

«Այս ամենը խոսում է այն մասին, որ Մեյվեզերը լուրջ վերաբերմունք չի ցուցաբերում: Ես չեմ կարծում, թե նրանք երբևէ կմենամարտեն»,-Ռիչ Սթեհեյլի խոսքը մեջբերված է «BoxingScene»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում