Համաշխարհային մտավոր խաղեր. Վերջին մրցույթում Արոնյանն 9-րդն էր

Համաշխարհային մտավոր խաղեր. Վերջին մրցույթում Արոնյանն 9-րդն էր

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտվեցին Համաշխարհային մտավոր խաղերը։

Երեք տեսակի մրցաշարերից բաղկացած առաջնությունում վերջինը «բասկյան համակարգով» մրցաշարն էր, որի ժամանակ շախմատիստները խաղում են միաժամանակ երկու խաղատախտակների վրա։ Այս ձևում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։ 5 տուրում Արոնյանը նույնքան միավոր էր վաստակել, իսկ հաղթող Յան Նեպոմնյաշչին 7.5 միավոր ուներ։

Հիշեցնենք, որ արագ շախմատի կայծակնային շախմատի մրցաշարերում Արոնյանը 4-րդն էր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում