WTA-ն փոխել է Թոփ-10-ին վերաբերող կանոնները

WTA-ն փոխել է Թոփ-10-ին վերաբերող կանոնները

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) փոփոխել է համաշխարհային դասակարգման առաջին տասնյակում գտնվող թենիսիստուհիներին վերաբերող կանոնները։

Նոր մրցութային տարում Թոփ-10-ի թենիսիստուհիները կմասնակցեն «International» շարքի ոչ թե երկու, այլ երեք մրցաշարի։

Հիշեցնենք, որ WTA կանոնների համաձայն, մրցութային տարին լավագույն տասնյակում ավարտած մարզուհիները ամբողջ հաջորդ տարվա ընթացքում համարվում են թոփ-10-ի թենիսիստուհիներ, ինչը նրանց վրա որոշակի պարտավորություններ է դնում և երաշխավորում հատուկ իրավունքներ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում