Մեյվեզեր. Կենտրոնացած եմ Պակյաոյի վրա

Մեյվեզեր. Կենտրոնացած եմ Պակյաոյի վրա

Այս օրերին Լաս Վեգասում անցկացվում է WBC-ի կոնվենցիան, որին ներկա է աշխարհի լավագույն բռնցքամարտիկների դասակարգման առաջատար 37-ամյա ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը։ Միջոցառման ընթացքում նրան հարցրել են, թե ինչքանո՞վ է հետաքրքրված բրիտանացի Ամիր Խանի դեմ մենամարտով։

-Խանը պետք է իր համար անուն ստեղծի,-հայտարարել է Մեյվեզերը։- Հենց հիմա ոչ ոք չգիտի՝ ով է նա, միայն բռնցքամարտի հետ առնչություն ունեցող մարդիկ։ Կարծում եմ, որ նա պետք է մի փոքր սպասի։

Հիմա ես կենտրոնացած եմ Պակյաոյի վրա, և ես ուզում եմ այդ մենամարտը։ Առաջին անգամ մենք չկարողացանք մենամարտել դոպինգ-թեստի պատճառով, երկրորդ անգամ՝ քանի որ նա հրաժարվեց 40 մլն դոլարից։ Չգիտեմ՝ հիմա՞ ինչ կլինի, բայց հույս ունեմ, որ մենամատը տեղի կունենա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում