Լ. Մկրտչյանը և Հ. Գաբուզյանը հաջող են հանդես գալիս միջազգային մրցաշարերում

Լ. Մկրտչյանը և Հ. Գաբուզյանը հաջող են հանդես գալիս միջազգային մրցաշարերում

Այս օրերին ընթանում են տարվերջյան շախմատային միջազգային մրցաշարեր, որոնց մասնակցում են նաև Հայաստանի գրոսմայստերները:

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում շրջանային կարգով անցկացվող կանանց մրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա միայն կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Յուրի Վովկից, ով ներկայացնում է Ուկրաինան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում