Կասիլյաս. Ես հիշում եմ մասնակցածս խաղերի 98 տոկոսը (տեսանյութ)

Կասիլյաս. Ես հիշում եմ մասնակցածս խաղերի 98 տոկոսը (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով այժմ թիմակիցների հետ Մարոկոյում մասնակցում է Աշխարհի ակումբային առաջնությանը, թիմի հերթական մարզումից առաջ ընդգծել է, որ հիշում է իր մասնակցությամբ հանդիպումների ճնշող մեծամասնությունը: Կասիլյասը ոչ միայն պարզապես հիշում է խաղերը, այլև հիշում է, թե այդ խաղերի ժամանակ ովքեր են գոլեր խփել: Տեսանյութում Իկեր Կասիլյասը վերհիշում է որոշ հանդիպումներ:

-«Ռեալ»-«Սելտա», 2003 թվականի հունվար, «Բալաիդոս» մարզադաշտ:
-0:1: «Ռեալի» կազմում իմ 50-րդ խաղն էր,-հիշում է Կասիլյասը:

-2002 թվականի հունվարի 5, «Դեպրոտիվոյի» հետ Մադրիդում կայացած հանդիպում:
-Անգամ հիշում եմ, ով է գոլ խփել: Խաղի հաշիվը 3:1 է: Զիդանի հայտնի գոլը, որից անգամ օպերատորը խելագարվեց:

-Դու հիշու՞մ ես քո բոլոր հանդիպումները,-Կասիլյասին հարցնում է ակումբակիցներից մեկը:
-Կարծում եմ` հիշում եմ իմ մասնակցությամբ խաղերի 98 տոկոսը:

2000 թվականի սեպտեմբերի 17, «Մալագայի» հետ արտագնա խաղ:
-3:3:

-2001 թվականի փետրվար, Չեմպիոնների լիգայի «Լացիոյի» դեմ հանդիպում:
-Արտագնա խաղը` 2:2: Ես չէի խաղում:

-Իսկ տա՞նը:
3:2: Հաշիվը հավասար էր, և մենք գոլ խփեցինք 90-րդ րոպեին:

-Դու հիշու՞մ ես նաև մյուս թիմերի բոլոր հանդիպումները:
-Ոչ-ոչ: Միայն իմը:

-2001 թվականի հոկտեմբերի 6, «Ատլետիկի» հետ տնային հանդիպում:
-2:0: Այդ ժամանակ գոլ խփեցին Սալգադոն և Սոլարին: Այո, 2:0, խփել են Ռաուլը և Սոլարին:

-Չեմպիոնների լիգա, C խումբ, ԱԷԿ, արտագնա խաղ:
-3:3:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում