Նադալ. Երկարատև դադարը չի կարող չազդել խաղիս վրա

Նադալ. Երկարատև դադարը չի կարող չազդել խաղիս վրա

Աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը պատմել է նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքից:

«Այժմ շատ եմ մարզվում և փորձում եմ պահպանել դրական տրամադրվածությունս: Կարծում եմ` վերջին շաբաթների ընթացքում բարձր մակարդակի եմ հասել: Բախտս բերել է, քանի որ նախորդ շաբաթ Մալյորկայում մարզվել եմ Պաբլո Կարրենո-Բուստոյի հետ, իսկ հիմա հնարավորություն ունեմ մարզվելու Ռիշար Գասկեի հետ: Բարձրակարգ խաղացողների հետ մարզումներն ինձ օգնում եմ արագ վերականգնել մարզավիճակս:

Զարգացումն աստիճանական կլինի, քանի որ երկարատև դադարը չի կարող չազդել խաղիս վրա: Իհարկե, սկզբում ցավալի էր, բայց այժմ ես երջանիկ եմ, որ կարող եմ լիարժեք մարզվել: Հույս ունեմ` Աբու-Դաբիի մրցաշարին պատրաստ կլինեմ: Կփորձեմ օրեցօր բարելավել խաղս և «Australian Open»-ին մասնակցել հիանալի մարզավիճակով»,-Նադալի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում