Հայաստանի հավաքականը տարին կեզրափակի 79-րդ տեղում

Հայաստանի հավաքականը տարին կեզրափակի 79-րդ տեղում

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է ևս 2 հորիզոնականով և զբաղեցնում է 79-րդ տեղը:

Եվրո 2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Պորտուգալիայի հավաքականը 7-րդ տեղում է, Դանիան՝ 30-րդ, Սերբիան 38-րդն է, իսկ Ալբանիան 58-րդ հորիզոնականում է։

Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան է, եռյակը եզրափակում է Կոլումբիան:

1. Գերմանիա – 1725 միավոր
2. Արգենտինա – 1538
3. Կոլումբիա – 1450
4. Բելգիա – 1417
5. Հոլանդիա – 1374
6. Բրազիլիա- 1316
7. Պորտուգալիա – 1160
7. Ֆրանսիա -1160
9. Իսպանիա – 1142
10. Ուրուգվայ – 1135

79. ՀԱՅԱՍՏԱՆ – 436

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 2014 թվականն սկսել էր 38-րդ տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում