«СЭ». Յուրչենկոն կհրաժարվի խաղալ Հայաստանի հավաքականում

«СЭ». Յուրչենկոն կհրաժարվի խաղալ Հայաստանի հավաքականում

«Ուֆայի» գլխավոր տնօրեն Շամիլ Գազիզովը ռուսական «Спотр Экспресс» պարբերականին հայտնել է, թե ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն չի համաձայնի հանդես գալ Հայաստանի հավաքականում, քանի որ հնարավորություն ունի հրավիրվելու Ռուսաստանի հավաքական։

Հիշեցնենք, որ Յուրչենկոն հրավիրվել է Հայաստանի հավաքականի կազմում խաղալու, քանի որ հայկական արմատներ ունի։

-Ես տեղեկություններ ունեմ, որ Յուրչենկոն կմերժի Հայաստանի հավաքականի հրավերը։ Ես ոչինչ չունեմ Հայաստանի հավաքականի դեմ, սակայն ոչ միայն Դավիթի, այլև ակումբի համար կարևոր է, որ նա Ռուսաստանի հավաքականի կազմում խաղա։ Նա այժմ այնպիսի խաղ է ցուցադրում, որ կարող է հնարավորություն ստանալ Ռուսաստանի հավաքական հրավիրվելու,-ասել է Գազիզովը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում