Կուրտուա. Նոյերը պարզապես ստիպում է իրեն ուշադրություն դարձնել

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուային հարցրել են, թե համարո՞ւմ է Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերին իրենց խաղային դիրքում աշխարհում լավագույնը։

Հիշեցնենք, որ Նոյերը հավակնում է 2014 թ. լավագույն ֆուտբոլիստի կոչմանը/լ

-Նոյերը՝ լավագույն դարպասապա՞հ։ Ինձ թվում է, որ նա ավելի շատ ստիպում է իր վրա ուշադրություն դարձնել, հատկապես երբ դրիբլինգի է դիմում։

Ես թիմային մրցանակներն ավելի եմ կարևորում, սակայն հասկանում եմ, որ «Ոսկե գնդակը» ստանալու մասին յուրաքանչյուր ֆուտբոլիստ է երազում,-ասել է Կուրտուան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում