Անրի. Մոուրինյուն հանճարեղ է

Անրի. Մոուրինյուն հանճարեղ է

Ֆրանսիացի հարձակվող Թյերի Անրին, ով նոր է հայտարարել կարիերան ավարտելու մասին, «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին հանճարեղ մասնագետ է համարում։ Անրիի խոսքերով՝ պորտուգալացու անձին կարելի է տարբեր կերպ մոտենալ, սակայն նրա մարզչական տաղանդը անհնար է չառանձնացնել։

-Մոուրինյուն հանճարեղ է, և դա պետք է խոստովանել,-Անրիի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը, ուր, ի դեպ, 2015 թ-ից աշխատելու է ֆրանսիացին։ – Նա հաղթում է ցանկացած թիմի հետ։ Նա ձեզ դուր գալիս է, թե ոչ, դա այլ հարց է։ Մենք չենք կարող դատել մարդուն։ Իսկ լա՞վ մարզիչ է նա։ Այո, պարզապես ֆանտաստիկ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում