Չավի. «Բարսան» այս տարի պայքարելու է բոլոր տիտղոսների համար

Չավի. «Բարսան» այս տարի պայքարելու է բոլոր տիտղոսների համար

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ թիմի՝ ընթացիկ մրցաշրջանի վերաբերյալ նախնական պլաններն անփոփոխ են։

-Մենք պայքարելու ենք յուրաքանչյուր մրցանակի համար։ Իհարկե, դժվար կլինի, բայց մենք ցանկանում ենք նվաճել բոլորը։ Հիմա մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, թիմը լարված աշխատում է, և ամեն ինչ լավ կլինի։

Հասկանում եմ, որ կարիերայիս ավարտը մոտ է, բայց դեռ վախենում եմ, ինչպես առաջին անգամ։ Խաղի նկատմամբ կիրքըև աշխարհի լավագույն ակումբի գույները պաշտպանելու հնարավորությունը մոտիվացնում են։

Տպավորված եմ մեր երիտասրադ խաղացողների աճով, նայեք, օրինակ, մեր վերջին հանդիպումը «Ուեսկայի» հետ,-ասել է Չավին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում