Պերես. Ու՞մ ծառայությունից հրաժարվել Ռոյսին գնելու համար

Պերես. Ու՞մ ծառայությունից հրաժարվել Ռոյսին գնելու համար

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի հերքել մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` մադրիդյան ակումբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Մարկո Ռոյսի ծառայություններով: Միևնույն ժամանակ Պերեսն ընդգծել է, որ հստակ որոշված չէ Ռոյսի տրանսֆերը գնելու հարցը:

«Մենք հետևում ենք Ռոյսի խաղին, ինչպես մյուս ուժեղ ֆուտբոլիստների դեպքում: Ավելին ասել չեմ կարող: Մենք դեռ պետք է հասկանանք` նա տեղ կունենա՞ «Ռեալի» հիմնական կազմում: Այժմ շատ գոհ ենք մեր խաղացողներից:

Այս հարցը կքննարկեմ Կարլո Անչելոտիի հետ, սակայն եթե ես մարզիչ լինեի` չէի կողմնորոշվի` ու՞մ ծառայությունից հրաժարվել Ռոյսին գնելու համար»,-Ֆլորենտինո Պերեսի խոսքը մեջբերված է «El Larguero»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում