Գվարդիոլա. Ցանկանում եմ` 2015-ին ավելի լավ խաղանք

Գվարդիոլա. Ցանկանում եմ` 2015-ին ավելի լավ խաղանք

Չնայած «Բավարիան» Գերմանիայի առաջնության 16-րդ տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը, դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ` մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ իր սաները դեռ պետք է առաջընթաց գրանցեն:

«Ցանկանում եմ, որ 2015 թվականին ավելի լավ խաղանք: Յուրաքանչյուր մեծ ակումբում կան բաներ, որոնք պետք է զարգանան: Այս դեպքում խոսքը մեր խաղի` անգամ մանրուքների մասին է: Վերջ ի վերջո դա մեծ նշանակություն ունի Չեմպիոնների լիգայում»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Հավելենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում «Բավարիան» դեռևս չի պարտվել, իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում զիջել է միայն «Մանչեսթեր Սիթիին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում