Կլոպ. «Բորուսսիայի» երկրպագուները պարզապես ֆանտաստիկ են

Կլոպ. «Բորուսսիայի» երկրպագուները պարզապես ֆանտաստիկ են

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի` «Վոլֆսբուրգի» հետ խաղից հետո (2:2) խոսել է ակումբի երկրպագուների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին:

«Ձմեռային դադարից առաջ սա վերջին տնային հանդիպումն էր: Գուցե գա պահ, երբ ես դադարեմ աշխատել «Բորուսսիայում»: Մեկ բան հաստատ է, այդ դեպքում ես շատ կզգամ երկրպագուների կարիքը: Նրանք պարզապես ֆանտաստիկ են, անկրկնելի:

Աշխարհում հիանալի մթնոլորրտով շատ մարզադաշտեր կան, բայց քչերը կարող են այդքան խելահեղ աջակցել, երբ թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը»,-ասել է Կլոպը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում