ITF. Հայտնի են տարվա լավագույն թենիսիստն ու թենիսիստուհին

ITF. Հայտնի են տարվա լավագույն թենիսիստն ու թենիսիստուհին

Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) մրցանակներ է հանձնել տարվա լավագույն թենիսիստուհուն և թենիսիստին:

WTA վարկանիշային աղյուսակի առաջատար ամերիկուհի Սերենա Ուիլյամսը 5-րդ անգամ արժանանում է տարվա լավագույն թենիսիստուհու համար նախատեսված մրցանակին: Տղամարդկանց թենիսում լավագույնը ATP դասակարգման աղյուսակի առաջատար Նովակ Ջոկովիչն է, ով այս մրցանակին արժանանում է 4-րդ անգամ:

Զուգախաղում լավագույնների համար նախատեսված մրցանակները ստացել են Բոբ և Մայք Բրայանները, Սարա Էրրանին և Ռոբերտո Վինչին: Պատանիների շրջանում լավագույն թենիսիստուհին ամերիկուհի Կատրին Բելլիսն է, իսկ թենիսիստը` ռուս Անդրեյ Ռուբլյովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում