Միջազգային մրցաշարեր. Մկրտչյանի և Գաբուզյանի արդյունքները

Միջազգային մրցաշարեր. Մկրտչյանի և Գաբուզյանի արդյունքները

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում շրջանային կարգով անցկացվող կանանց մրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 5 միավոր: Նա  լեհ գրոսմայստերներ Կլաուդիա Կուլոնի եւ Կարինա Շչեպկովսկա-Հորովսկայի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Յուրի Վովկը (Ուկրաինա):

Հետևեք մեզ նաև Telegram-ում