Մանչինի. Բալոտելլին ցանկանում է նմանակել Իբրահիմովիչին

Մանչինի. Բալոտելլին ցանկանում է նմանակել Իբրահիմովիչին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլիին մաղթել է դառնալ «Պարի Սեն Ժերմենի» առաջատար Զլատան Իբրահիմովիչի նման ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ Մանչինին 24-ամյա իտալացու հետ աշխատել է «Ինտերում» և «Մանչեսթեր Սիթիում»:

«Բալոտելլին ցանկանում է նմանակել Իբրահիմովիչին, բայց Զլատանը տարիների փորձ և կարգ ունի: Բալոտելլին դեռ շատ բան պետք է սովորի: Մաղթում եմ և հույս ունեմ, որ նա կդառնա Իբրայի նման»,-Մանչինիի խոսքը մեջբերված է «La Gazzetta dello Sport»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում