Ուչեն երկարաձգել է «Վիլյառեալի» հետ պայմանագիրը

Ուչեն երկարաձգել է «Վիլյառեալի» հետ պայմանագիրը

«Վիլյառեալի» հարձակվող Իկեչուկվու Ուչեն երկարաձգել է ակումբի ղեկավարության հետ պայմանագրի ժամկետը: «Դեղին սուզանավի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 30-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը:

Հիշեցնենք, որ Ուչեն «Վիլյառեալ» է տեղափոխվել 2012-13թթ. մրցաշրջանի մեկնարկում: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 13 խաղի և խփել է 4 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում