Ինձագին կարծում է` «Միլանը» պետք է օրինակ վերցնի «Բավարիայից»

Ինձագին կարծում է` «Միլանը» պետք է օրինակ վերցնի «Բավարիայից»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին կարծում է, որ կրկին հաջողությունների հասնելու համար պետք է օրինակ վերցնել Մյունխենի «Բավարիայից»: 

«Եթե մենք ցանկանում ենք հաջողության հասնել, «Բավարիան» պետք է մեզ համար օրինակ լինի: Մի քանի օր առաջ կարդում էի Ռիբերիի հարցազրույցը, նա ասում էր, որ Խոսեպ Գվարդիոլան 1 հանդիպման ընթացքում 10 անգամ մարտավարություն է փոխում: Սա ճկունության հիանալի օրինակ է: Մենք ևս պետք է փորձենք այդպես խաղալ, եթե ցանկանում ենք լինել լավագույնը»,-Ինձագիի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Հիշեցնենք, որ «Միլանն» այս տարի չի մասնակցում Չեմպիոնների լիգային, քանի որ նախորդ մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, իսկ ընթացիկ առաջնության 15-րդ տուրից հետո Ինձագիի թիմն ունի 24 միավոր (6-րդ հորիզոնական):

Հետևեք մեզ նաև Telegram-ում