Բարտոմեու. 2015 թվականի հետ կապված մեծ հույսեր ունենք

Բարտոմեու. 2015 թվականի հետ կապված մեծ հույսեր ունենք

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հույս ունի, որ 2015 թվականի ընթացքում կատալոնական թիմը հաջողությունների կհասնի:

«Մենք 2015 թվականի հետ կապված մեծ հույսեր ունենք և հավատում ենք Լուիս Էնրիկեի «Բարսելոնային»: 2014 թվականը շատ բարդ տարի էր, բայց 2015-ի հետ կապված հույսեր կան»,-Բարտոմեուի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնության 15-րդ տուրից հետո «Բարսելոնան» 35 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Ռեալին» զիջելով 4 միավոր: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կատալոնական թիմը մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ Իսպանիայի գավաթի խաղարկությունում դուրս է եկել 1/8 եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում