Գյոտցեն այցելել է մանկական հիվանդանոց (լուսանկարներ)

Գյոտցեն այցելել է մանկական հիվանդանոց (լուսանկարներ)

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն այցելել է Շվաբինգի (Մյունխենի շրջան) մանկական հիվանդանոց և առաջիկա տոների կապակցությամբ նվերներ է բաժանել երեխաներին: Այս մասին 22-ամյա ֆուտբոլիստը գրել է սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում:

«Երեկ ես այցելել եմ Շվաբինգի մանկական հիվանդանոց: Դա շատ հուզիչ և էմոցիոնալ փորձ էր»,-գրել է Գյոտցեն և հրապարակել ներկայացված լուսանկարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում