Ամեն ինչ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մասին

Ամեն ինչ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մասին

Ի՞նչ է ՈւԵՖԱ-ի ազգերի լիգան: Ե՞րբ է անցկացվելու: Ինչի՞ համար է այն հարկավոր: Ինչու՞ է ՈւԵՖԱ-ն կարծում, որ այն կբարձրացնի ֆուտբոլի հեղինակությունը հավաքականների շրջանում: Բոլոր պատասխանները` ներկայացված նյութում:

ՈւԵՖԱ-ն Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների ասոցիացիա է և պարբերաբար իր անդամների հետ քննարկում է ինչպես ակումբային, այնպես էլ հավաքականների համար մրցաշարերը: Ազգերի լիգայի ստեղծման գաղափարն ՈւԵՖԱ-ինը և մասնավորապես կառույցի նախագահ Միշել Պլատինիինն է: Նպատակը ազգային հավաքականների շրջանում ֆուտբոլի հեղինակությունը բարձրացնելն է: Նպատակ կա էլ ավելի կարևորելու ֆուտբոլը հավաքականներում, քանի որ շատ մասնագետներ, ասոցիացիաներ, ֆուտբոլիստներ կարծում են, որ ընկերական խաղերը չեն ապահովում մարզական պայքարի ոգին:  Այս հարցի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2011 թվականին, Կիպրոսում տեղի ունեցած ժողովի ժամանակ և մոտ 3 տարի շարունակվել են «Top Executive» ծրագրի շրջանակներում: 

Մրցաշարի ֆորմատը

  • Ազգերի լիգան 4 դիվիզիոն կունենա, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած կլինի 4 խմբից` դրանցից յուրաքանչյուրն էլ 3-4 հավաքականից:
  • Ըստ իրենց մակարդակների` հավաքականները կբաշխվեն 4 դիվիզիոններում` A, B, C, D:
  • A լիգայում ամենաուժեղները կլինեն, D-ում` թույլերը:
  • C Լիգան բաղկացած կլինի 2 եռյակից և 2 քառյակից:
  • D լիգան բաղկացած կլինի 4 քառյակից:
  • Մրցաշարի առաջին խաղարկությանը հավաքականները համակարգված կլինեն ըստ
  • ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի (2017 թվականի նոյեմբերի 15-ի, այսինքն` Մունդիալ 2018-ի նախընտրական փուլի արդյունքներով):
  • Դիվիզիոններից 4 հաղթող թիմերը կարգի բարձրացում կստանան, իսկ վատագույն թիմերը հաջորդ` 2020 թվականին կայանալիք մրցաշարին ավելի ցածր դիվիզիոնից կսկսեն պայքարը:
  • Լիգայի արդյունքներով և հավաքականների դիրքերով կորոշվեն Եվրոպայի հաջորդ առաջնության որակավորման վիճակահանության զամբյուղները:
  • Ազգերի լիգան ևս մեկ հնարավորություն կտա հավաքականներին մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Այնտեղ կընդգրկվեն 2020-ի մարտին հաջող ելույթ ունեցած 4 թիմեր:

Ինչպե՞ս է անցկացվելու Ազգերի լիգան

  • Լիգայի խմբային փուլերը բախշված կլինեն խաղային 6 օրերի և մասնակիցները ելույթներ կունենան 2018 թվականի սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին: Էլիտար դիվիզոնի 4 թիմերի հաղթողների եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա 2019 թվականի հունիսին:
  • 2019 թվականի հունիսին A լիգայի 4 հաղթող կխաղա փլեյ-օֆֆ փուլում (կիսաեզրափակիչ և եզրափակիչ), որպեսզի որոշեն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հաղթողին: Կիսաեզրափակչի զույգերը հայտնի կդառնան վիճակահանությամբ, իսկ եզրափակչի տան տիրոջը կընտրի ՈւԵՖԱ-ի գործադիր հանձանժողովը: Եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան 2020 թվականին:

Սպասվու՞մ է փոփոխություն Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում

Փոփոխություններն ավելի հստակ կդարձնեն որակավորման փուլը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս կգան 10 խմբերի ամենաուժեղ երկու թիմերը, իսկ մյուսները կմասնակցեն Ազգերի լիգայի անցումային խաղերին:  Եվրո-2020-ի վիճակահանությունը տեղի կունենա Ազգերի լիգայի ավարտից հետո: Վերջինիս եզրափակիչ մրցաշարի 4 մասնակից տեղ կգրավեն 5 հավաքականներից կազմված նախընտրական փուլի խմբում: Սակայն կպահպանվի որակավորման կարգը` յուրաքանչյուր հավաքական կկարողանա խաղալ յուրաքանչյուրի հետ:

  • Եվրո 2020-ի ընտրական խաղերը կմեկնարկեն 2019 թվականի մարտին: 2019 թվականի մարտին, հունիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին երկուական տուր կկայանա: Իրենց խմբերում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականները Եվրո-2020-ի մասնակցության անմիջական ուղեգիր կստանան
  • Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի վերջին 4 ուղեգրերը բաժին կհասնեն անցումային խաղերի հաղթողներին: Այդ խաղերը տեղի կունենան 2020 թ. մարտին: 
  • Անցումային խաղերին կմասնակցեն 16 հավաքականներ` բաժանված 4 խմբի` 4-ական թիմով: Նման խմբի յուրաքանչյուր հաղթող Եվրոյի ուղեգիր կստանա: Անցումային խաղերին կմասնակցեն Ազգերի լիգայի 4 դիվիզիոնների 4 խմբերի հաղթողները: 
  • Եթե նրանք արդեն իրավունք են ձեռք բերել Եվրոյին մասնակցելու նախընտրական փուլի խաղերի արդյունքով, ապա նրանց փոխարեն այդ իրավունքը կստանան հաջորդող հավաքականները: 
  • Յուրաքանչյուր խմբից 4-ական թիմ 2-ական մեկ խաղանոց «եզրափակիչ» կանցկացնի. այդպիսով որոշելով անցումային խաղերի հաղթողին:

 

Ի՞նչ օգուտ են ստանում ազգային ասոցիացիաներն ու հավաքականները

  • ՈւԵՖԱ-ի հետ քննարկումների ժամանակ հավաքականների մարզիչները և ասոցiացիաների անդամները կարծիք են հայտնել, որ ընկերական խաղերը չեն ապահովում պայքարի ոգին: Այս լիգան հավաքականների խաղերին ավելի մեծ նշանակություն կտա և բացի այդ, մրցաշարի օրացույցն ու կառուցվածքն ավելի հարմար են հավաքականների համար: 
  • Երկրորդ և երրորդ էշելոնի հավաքականներին Ազգերի լիգան լրացուցիչ հնարավորություն կտա մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Քանի որ ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի վերջին 16 տեղերը զբաղեցրած թիմերին կտրվի 24 ուղեգրերից մեկը: 
  • Համեստ հնարավորությունների տեր հավաքականները բարդություններ են ունենում ուժեղների դեմ պայքարելիս, իսկ այսպիսով նրանք հնարավորություն կստանան հավասար պայքար մղելու: Անընդհատ պարտությունները դժվար թե որևէ օգուտ բերեն, իսկ այժմ նրանցից շատերը կսկսեն հաղթել:
  • Ազգերի լիգան կփոխարինի ընկերական խաղերի մեծ մասին, սակայն ազատ օրեր կմնան օրացույցում այլ հանդիպումների համար: Սա հատկապես վերաբերում է թոփ-հավաքականներին, որոնք Ազգերի լիգայում խմբերում 3 թիմերով կխաղան և որոնց հետաքրքիր են Եվրոպայից դուրս գտնվող մրցակիցները:
  • Ասոցիացիաները և հավաքականները կշահեն պարզ օրացույցից: Հստակ սահմանագիծ կհայտնվի Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների միջև: Բարձրանան նաև կայուն եկամուտները:

Ի՞նչ կշահեն երկրպագուները

  • Երկրպագուներից շատերի համար ընկերական խաղերը քիչ նշանակություն ունեն: Հիմա նրանք հնարավորություն կունենան իրենց սիրելի հավաքականներին տեսնելու այլ մրցաշարում, որը թույլ կտա որակավորվելու խոշոր առաջնությանը: 
  • Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին զուգահեռ Ազգերի լիգան կդառնա կարևորագույն մրցաշար: Ֆուտբոլն արժեքավոր է մարզական պայքարով և հիմա, ակումբային ֆուտբոլին հավասար, հավաքականները ամեն մրցաշրջանից հետո իրենց չեմպիոնը կունենան:

Կավելանա՞ հավաքականների և ֆուտբոլիստների ծանրաբեռնվածությունը

Ոչ: Ազգերի լիգայի և Եվրոպայի առաջնության որակավորման խաղերը կընթանան միջազգային ֆուտբոլային օրացույցին համապատասխան: ՈւԵՖԱ-ն միշտ ձգտում է պահպանել հավասարակշռությունն ակումբների և հավաքականների ֆուտբոլիստների միջև:

Նոր մրցաշարը պետք է կրճատի ակումբների ֆուտբոլիստների ծանրաբեռնվածությունը, քանի որ կպակասեն ընկերական խաղերը և ազգային հավաքականները պարբերաբար կխաղան իրենց մակարդակին համապատասխան թիմերի հետ: Խաղերից հետո ֆուտբոլիստներն ավելի շուտ կվերադառնան ակումբներ, քան նախկինում:

Կպակասե՞ն ընկերական խաղերը

Այո: Ընկերական խաղերը` առավել ևս անիմաստները, կպակասեն: Սակայն օրացույցից դրանք ամբողջովին չեն անհետանա: Կմնան խոշոր մրցաշարերից առաջ տեղի ունեցող խաղերը: ՈւԵՖԱ-ն ցանկանում է ապահովել եվրոպական հավաքականների և մյուս կոնֆեդերացիաների հավաքականների միջև ընկերական հանդիպումների հնարավորությունը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում