Արտագնա խաղում «Յուվենտուսը» հաղթեց «Կալյարիին» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Յուվենտուսը» հաղթեց «Կալյարիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում գործող չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Կալյարիին»:

«Սան Էլիյա» մարզադաշտում կայացած խաղում Մասիմիլիանո Ալեգրիի սաները 3:1 հաշվով հաղթանակ տոնեցին: «Յուվեի» կազմում մեկական գոլով աչքի ընկան Կարլոս Տևեսը, Արտուրո Վիդալը, Ֆերնանդո Լյորենտեն, իսկ «Կալյարիից» հաշիվը կրճատեց Լուկա Ռոսետինին: 

Այս հանդիպումից հետո «Յուվենտուսն» ունի 39 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Կալյարին» մնաց 18-րդ տեղում` ակտիվում ունենալով 12 միավոր:

Նշենք նաև, որ այս հաղթանակի շնորհիվ «Յուվենտուսն» ապահովեց Իտալիայի առաջնության ձմեռային չեմպիոնությունը:

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Կալյարի»-«Յուվենտուս»` 1:2
Գոլերը` Ռոսետինի 65՛ – Տևես 3՛, Վիդալ 15՛, Լյորենտե 50՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում