Գվարդիոլա. Որքան քիչ են ֆուտբոլիստները, այնքան քիչ են խնդիրները

Մյունխենի «Բավարիան» նոր ֆուտբոլիստների գնելու անհրաժեշտություն չունի: Այս մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

««Բավարիային» նոր ֆուտբոլիստներ հարկավոր չեն: Որքան քիչ են ֆուտբոլիստները, այնքան քիչ են խնդիրները: Ես գոհ եմ իմ թիմից»,-իսպանացի մասնագետի խոսքը մեջբերված է «Merkur-Online»-ից:

Գվարդիոլան նաև նշել է, որ Շերդան Շաքիրին ու Պիեռ-Էմիլյա Հյոյբերգը, որոնց` այլ ակումբ տեղափոխության մասին լուրերն աստիճանաբար շատանում են, մասնակցելու են թիմի` Քաթարում կայանալիք հավաքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում