Հունվարին Չիչարիտոն չի հեռանա «Ռեալից»

Խավիեր Էրնանդեսի (Չիչարիտո) գործակալ Էդուարդո Էրնանդեսը հայտարարել է, որ ֆուտբոլիստը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն վարձավճարով հանդես է գալիս «Ռեալում», ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա մադրիդյան ակումբից:

«Լրատվամիջոցները հաճախ են այս թեման քննարկում և ինչ-որ բաներ հնարում: Վերջերս եմ հանդիպել Խավիերի և «Ռեալի» ղեկավարության հետ: Հունվարին նա ոչ մի տեղ չի հեռանա: Իսկապես, նա ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, բայց հասկանում է, որ դրա համար պետք է տքնաջան աշխատի: Ամեն ինչ առջևում է»,-գործակալի խոսքը մեջբերում ենք «AS»-ից:

Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Չիչարիտոն մասնակցել է 7 խաղի և խփել է 3 գոլ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում