Լյորենտե. «Նապոլիին» հաղթելու համար պետք է բարձրակարգ մակարդակով խաղանք

«Յուվենտուսի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն խոսել է Իտալիայի Սուպերգավաթի` «Նապոլիի» հետ կայանալիք խաղից ունեցած ակնկալիքներից:

«Հանդիպումը բարդ է լինելու և վճռորոշ: «Նապոլին» ուժեղ թիմ է, այնպես որ` ամեն ինչ կարող է լինել: Մեր ուժը ցույց տալու և հաղթելու համար պետք է բարձրակարգ մակարդակով խաղանք:

Ի՞նչ եմ ցանկանում 2015 թվականի համար… Ես չեմ կարող ցանկանալ ավելին նրանից, ինչին հասանք 2014 թվականի ընթացքում. հիանալի տարի էր: Հույս ունեմ` կշարունակենք նույն ոգով»,-Լյորենտեի խոսքը մեջբերում ենք «Football Italia»-ից:

Հավելենք, որ Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումը կայանալու է Քաթարում, դեկտեմբերի 22-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում