Իսպանիայի գավաթ. Հայտնի են 1/8 եզրափակչի զույգերը

Ավարտվել են Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի բոլոր հանդիպումները և կազմվել են 1/8 եզրափակիչ փուլի զույգերը:

Այս փուլի կենտրոնական դիմակությունը մադրիդյան դերբին է` «Ատլետիկոն» մրցելու է «Ռեալի» հետ: Առաջին հանդիպումը կկայանա հունվարի 7-ին, «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը` հունվարի 14-ին, «Սանտյագո Բեռնաբեուում»: «Բարսելոնան» մրցելու է «Էլչեի» հետ, որը 1/16 եզրափակչում պայքարից դուրս թողեց «Վալյադոլիդին», իսկ «Վալենսիայի» մրցակիցը «Էսպանյոլն» է:

Իսպանիայի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ փուլի զույգերը

«Ատլետիկո»-«Ռեալ»
«Բարսելոնա»-«Էլչե»
«Վիլյառեալ»-«Ռեալ Սոսյեդադ»
«Ալմերիա»-«Խետաֆե»
«Գրանադա»-«Սևիլյա»
«Վալենսիա»-«Էսպանյոլ»
«Մալագա»-«Լևանտե»
«Սելտա»-«Ատլետիկ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում