Ֆյուրի. Կլիչկոյի աչքերում վախ եմ տեսել, նա չի մենամարտի ինձ հետ

WBO վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի պաշտոնական հավակնորդ Թայսոն Ֆյուրին համոզված է, որ կարող է հաղթել չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին:

«Ես վաղուց եմ ասում, որ նա ինձ հետ չի մենամարտի, քանի որ մեկ հարց է մենամարտել փոքրիկ տղաների և մկնիկների հետ, բոլորովին այլ բան` 206 սմ հասակ ունեցող քաղցած առյուծի: Եթե մեր մենամարտը կայանա, ես հաստատ կհաղթեմ նրան, բայց չեմ կարծում, թե նա կմենամարտի ինձ հետ: Հրաշք կլինի, եթե նա դա անի:

Կլիչկոյի աչքերում վախ եմ տեսել, նա չի մենամարտի ինձ հետ, իսկ եթե մենամարտի, ես նրան նոկաուտի կենթարկեմ 7-8 ռաունդում: Կլիչկոն արդեն ծեր է և կհոգնի: Ես հաստատ կհաղթեմ»,-Ֆյուրիի խոսքը մեջբերված է Boxingnews-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում