Ստրոտմանը և Վլարը Լուի վան Գալի դիտակետում են

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել պաշտպան Ռոն Վլարին և կիսապաշտպան Կևին Ստրոտմանին:

«Մանչեսթեր Յունայթեդը» վաղուց է հետաքրքրված Ստրոտմանի ծառայություններով, և «Ռոմայի»` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլ դուրս չգալը կհեշտացնի անգլիական ակումբի գործը: «Manchester Evening News»-ը հաղորդում է, որ Լուի վան Գալն իր թիմում ցանկանում է տեսնել նաև «Ասթոն Վիլայի» պաշտպան Ռոն Վլարին, սակայն կարծում է` ֆուտբոլիստի համար սահմանված 12 մլն ֆունտ սթերլինգը մեծ գումար է, քանի որ 2015 թվականի ամռանը լրանալու է կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը:

Եթե «Մաչեսթեր Յունայթեդը» համաձայնություն ձեռք բերի «Ռոմայի» և «Ասթոն Վիլայի» հետ, ապա Ստրոտմանի և Վլարի տրանսֆերների գները միասին չպիտի անցնեն 30 մլն եվրոյի սահմանը: «Կարմիր սատանաները» հունվարին սովորաբար շատ գումար չեն ծախսում և ռեկորդային էր անցյալ ձմռանը Խուան Մատայի տեղափոխությունը` 37,1 մլն ֆունտ:

Վերոնշյալ պարբերականը հաղորդում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Դորտմունդի «Բորուսսիայից» Մատս Հյումմելսը, Մադրիդի «Ատլետիկոյից»` Դիեգո Գոդինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում