Հայտնի է` որքան պարգևավճար է ստանալու Աշխարհի ակումբայն առաջնության հաղթողը

Իսպանական «AS» պարբերականը հաղորդում է, որ Աշխարհի ակումբային առաջնության հաղթողը ստանալու է 5 մլն եվրո պարգևավճար, իսկ երկրորդ տեղ զբաղեցրած թիմը` 4 մլն եվրո: Եզրափակիչ խաղում, որը կայանալու է դեկտեմբերի 20-ին, Մարակեշում, մրցելու են Մադրիդի «Ռեալը» և արգենտինական «Սան Լորենցոն»:

Ուշագրավ է, որ «Սան Լորենցոյի» համար անգամ 4 մլն եվրոն մեծ գումար է` տարեկան եկամուտի 40 տոկոսը («Սան Լորենցոն» տարեկան ունենում է 10 մլն եվրո եկամուտ): Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Արգենտինայում ֆուտբոլային ակումբները հարուստ չեն, իսկ «Սան Լորենցոն» այսպիսի եկամուտով հարուստների թվին է դասվում` զիջելով «Բոկ Խունիորսին» և «Ռիվեր Փլեյթին»:

Եթե Մադրիդի «Ռեալը» հաղթի, ապա 5 մլն եվրո էակոներոն չի ավելացնի ակումբի հարստությունը, քանի որ «Արքայական ակումբի» տարեկան եկամուտը գերազանցում է 500 մլն եվրոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում