Մարտինո. Մեսսին պետք է լինի թիմի ամենակարևոր մասնիկը, բայց ոչ միշտ փրկիչը

«Բարսելոնայի» նախկին մարզիչ Խերարդո Մարտինոն, ով այժմ գլխավորում է Արգենտինայի հավաքականը, խոսել է Լիոնել Մեսսիի` կատալոնական թիմում և հավաքականում ունեցած դերակատարության մասին:

«Բոլորը սպասում են, որ Մեսսին պետք է վճռի հանդիպման ելքը: Այս հարցում քիչ բան կարող ենք փոխել: Մարզիչները պետք է նրա համար այնպիսի պայմաններ ստեղծեն, որ նա լինի թիմի ամենակարևոր մասնիկը, բայց ոչ միշտ փրկիչը:

Կարծում եմ` «Բարսելոնայում» նրանից ավելի շատ են սպասում խաղի ելքը վճռելու ինքնուրույն որոշում, քան հավաքականում: Միշտ ասել են, թե ակումբում Մեսսիի դրությունը լավ է թիմակիցների շնորհիվ, սակայն հավաքականում եղած դրությունը շատ չի տարբերվում»,-Մարտինոյի խոսքը մեջբերված է կատալոնական «Sport» պարբերականից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում