«Օկլենդ Սիթին»` Աշխարհի ակումբային առաջնության երրորդ մրցանակակիր (տեսանյութ)

Մարակեշում կայացավ Աշխարհի ակումբային առաջնության երրորդ տեղի համար` «Կրուս Ասուլ»-«Օկլենդ Սիթի» հանդիպումը: Մեքսիկան և Նոր Զելանդիան ներկայացնող թիմերի պայքարում հաղթեց նորզելանդական թիմը:

Խաղի հիմնական ժամանակահատվածում մրցակիցները մեկական գոլ խփեցին. առաջին խաղակեսին ավելացրած ժամանակում աչքի ընկավ դե Վրիսը, իսկ 57-րդ րոպեին «Կրուս Ասուլի» կազմում հաշիվը վերականգնեց Ռոխասը: Մնացած ու մրցավարի ավելացրած լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, և բրոնզե մեդալակիրը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով. առավել դիպուկ էին «Օկլենդ Սիթիի» ֆուտբոլիստները:

Աշխարհի ակումբային առաջնություն, երրորդ տեղի համար խաղ

«Կրուս Ասուլ»-«Օկլենդ Սիթի»` 1:1, հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար` 2:4

Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղում մրցելու են Մադրիդի «Ռեալը» և արգենտինական «Սան Լորենցոն»: Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում