«Ռոման» և «Միլանը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացավ «Ռոմա»-«Միլան» հանդիպումը: Առաջին խաղակեսի ընթացքում ավելի ակտիվ էին դաշտի տերերը, ընդիմիջումից հետո` հյուրերը, բայց ցուցատախտակին մնաց 0:0 հաշիվը:

70-րդ րոպեից «Միլանը» խաղում էր 10 հոգով. երկրորդ դեղին քարտը ստանալով` խաղադաշտից հեռացվեց Պաբլո Ալմերոն:

Այս խաղից հետո «Ռոման» ունի 36 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` առաջատար «Յուվենտուսին» զիջելով 3 միավոր, իսկ «Միլանը» 7-րդ տեղում է` ակտիվում ունենալով 25 միավոր:

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ռոմա»-«Միլան»` 0:0
Հեռացում` Արմերո 70՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում