«Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանում են ԱԱԱ-ում չեմպիոնությունը

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն իրենց մեկնաբանություններն են տվել Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «Սան Լորենցոյի» նկատմամբ տոնած հաղթանակի և հերթական տիտղոսը նվաճելու վերաբերյալ:

Գարեթ Բեյլ. «Ես իսկապես շատ էի ցանկանում մասնակցել Աշխարհի ակումբային առաջնությանը: Մեզ համար անհավանական տարի էր, և մենք հույս ունենք` կշարունակենք տիտղոսներ նվաճել: Անհավանական է ամբողջ աշխարհով ճանապարհորդելը և տեսնելը, թե ինչպես են երկրպագուները դիմավորում մեզ: Դրա համար շատ շնորհակալ ենք: Ուրախ եմ աշխարհի լավագույն ակումբում խաղալու համար. դա աննկարագրելի զգացողություն է: Բացի այդ, ես հպարտ եմ Ուելսի համար: Հույս ունեմ` 2015 թվականը ևս շատ հաջող կանցնի»:

Իսկո. «Բոլորս իսկապես երջանիկ ենք, քանի որ սա շատ կարևոր տիտղոս է: Թիմն արժանի էր դրան: Մրցակիցը փորձում էր խաղի կանոնները խախտելով կանգնեցնել մեզ, բայց մենք գիտեինք ինչի համար ենք պայքարում և շարունակում էինք առաջ ընթանալ: Հստակ հասկանում ենք, որ շարունակում ենք նույն ոգով շարունակել 2015 թվականի ընթացքում»:

Պեպե. «Կարլո Անչելոտին ակումբ գալուց ի վեր շատ է օգնել մեզ: Ցանկանում ենք կրկին հասնել այս հաջողությանը, սակայն հասկանում ենք` երկար և բարդ ճանապարհ է լինելու: Տեսնենք` ընդունակ ենք ևս մեկ անգամ այս առաջադրանքը կատարել»:

Ալվարո Արբելոա. «2014 թվականին հրաժեշտ ենք տալիս` 4 տիտղոս նվաճելով: Այս հիանալի տարին հաղթանակով ենք ավարտում: Մենք թիմ ենք, որն առաջ է նայում և անհամբերությամբ սպասում ենք 2015 թվականին: 22 անընդմեջ հաղթանակ տոնել և ունենալ այն, ինչ այժմ ունենք… Գաղտնիքը միասնական լինելու մեջ է, տքնաջան աշխատելու և հիանալի մարզիչ ունենալու»:

Խամես Ռոդրիգես. «Ես երջանիկ եմ: Այս ակումբ եմ եկել տիտղոսներ նվաճելու համար: Եվ դա այն է, ինչ այժմ ես անում եմ: Մենք շատ էինք ցանկանում հաղթել Աշխարհի ակումբային առաջնությունում, դա պատմական հաջողություն է: Մենք ռեկորդներ ենք սահմանում, և հույս ունենք այդպես շարունակել, քանի որ միայն երկինքն է սահման այս թիմի համար: Հույս ունեմ` երկրպագուները երջանիկ են: Ինքս ֆիզիկապես լավ մարզավիճակում եմ: Վերջին 13 օրվա ընթացքում ինձ լավ եմ հետևել: Հույս ունեմ` կկարողանամ մնալ այստեղ և երկար տարիների ընթացքում ներկայացնել այս ակումբը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում