Դավիթ Սաֆարյան. Դեյկն Արսենին հաղթելու ոչ մի հնարավորություն չունի

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Նյու-Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» լեգենդար մարզապալատում «Grapple in the Garden» ըմբշամարտի գոտեմարտերի շրջանակներում ամերիկացի Կայլ Դեյկը կհանդիպի Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի հետ:

Աշխարհի նախկին չեմպիոն ազատ ոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը Sport Times.am-ի թղթակցի հետ զրույցում, որ հավատում է Արսենի հաղթանակին և մտածում է` ամերիկացին հաղթելու հնարավորություն չունի:

«Կարծում եմ` Արսենը կհաղթի: Չեմ հասկանում` ինչի վրա է հույս դրել ամերիկացին: Ամեն ինչ այլ կլիներ, եթե նրանք գոտեմարտեին ազատ ոճի կանոններով: Այդ ժամանակ իմ կարծիքը ևս այլ կլիներ:

Վստահ եմ,  որ Դեյկը ոչ մի հնարավորություն չունի Արսենի նկատմամբ հաղթանակ տոնելու համար: Ծանոթ լինելով Արսենի գոտեմարտելու ոճին` կարող եմ ասել, որ գոտեմարտը կավարտվի ժամանակից շուտ: Դեյկը փորձելու է ինչ-որ բան անել կանգնած դրությունից, սակայն այդպիսի պրեսինգի չի դիմանա, իսկ պարտերում նա ոչինչ չունի անելու»,- ասաց Դավիթ Սաֆարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում