Ֆերրերը 13-րդ անգամ կմասնակցի Բարսելոնայի մրցաշարին

Աշխարհի 10-րդ ռակետ Դավիդ Ֆերրերը հաստատել է իր մասնակցությունը Բարսելոնայի ATP-500 կարգի մրցաշարին, որը կայանալու է ապրիլի 20-27-ը:

32-ամյա իսպանացին այս մրցաշարին մասնակցել է 12 անգամ, որից 4 դեպքում հասել է եզրափակիչ և բոլոր դեպքերում պարտվել հայրենակից Ռաֆայել Նադալին: Նախորդ մրցաշրջանում Դավիդ Ֆերրերը դեռևս երկրորդ շրջանում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Թեյմուրազ Գաբաշվիլիին:

«Բարսելոնայի մրցաշարին մասնակցել եմ 12 անգամ: Այս մրցաշարում ես զգում եմ ինձ ինչպես տանը, այդ իսկ պատճառով միշտ ուրախությամբ վերադառնում եմ»,-Ֆերրերի խոսքը մեջբերված է մրցաշարի պաշտոնական կայքից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում