Ռոնալդուի պատվին արձան են կանգնեցրել (լուսանկարներ)

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պատվին Մադեյրա կղզում, որտեղ ծնվել է ֆուտբոլիստը, արձան են կանգնեցրել:

2.4 մետր բարձրությամբ արձանի բացման արարողությունը կայացել է այսօր: Ռոնալդուին, ով ժամեր առաջ «Ռեալի» կազմում նվաճեց Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը, նաև մեդալ է շնորհվել շրջանի հեղիանակությունը բարձրացնելու և մատուցած ծառայությունների համար:

«Ուրախ եմ Մադեյրա վերադառնալու համար: Սա իմ ծննդավայրն է, այստեղ են իմ արմատները, այստեղ է իմ ընտանիքը: Ինձ համար մեծ պատիվ է այս մեդալը ստանալը: Խոսքեր չունեմ զգացողությունս նկարագրելու համար: Շնորհակալ եմ. սա ինձ համար կարևոր ու պատմական պահ է, և այն առանձնահատուկ տեղ կգրվի իմ կյանքում»,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է «O Globo»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում