Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց Կայլ Դեյկին (տեսանյութ, լուսանկարներ)

Քիչ առաջ Նյու-Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» լեգենդար մարզապալատում կայացավ ԱՄՆ-ի չեմպիոն, Օլիմպիական հավաքականի գլխավոր հույս, ազատ ոճային ըմբիշ Կայլ Դեյկի և Եվրոպայի ու աշխարհի աառաջնությունների չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի գոտեմարտը

«Grapple in the Garden» ըմբշամարտի գոտեմարտերի շրջանակներում կայացած պայքարում հայ ըմբիշը  6:3 հաշվով առավելության հասավ ամերիկացու նկատմամբ: Sport Times.am-ը ներկայացնում է «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզապալատից արված սիրողական լուսանկարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում