Չավի. Ես «Ռեալում» երջանիկ չէի լինի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ իրեն չի պատկերացնում որպես Մադրիդի «Ռեալի» խաղացող։

-Ես «Բարսելոնայի» երկրպագու եմ։ Երջանիկ չէի լինի «Ռեալում»։ Ես ծնունդով Բարսելոնայից եմ, և դա մի ճշմարտություն է, որը հնարավոր չէ փոխել։ Ոչ ոքի խաբել չեմ կարող։

Ես պաշտպանում եմ այն ակումբի գույները, ուր միշտ երազել եմ հանդես գալ, և ես ինձ շատ երջանիկ եմ համարում։ Ֆուտբոլն իմ կյանքն է, իսկ լավագույն ընտրությունը՝ «Բարսելոնայում» մնալը։

Ուզում եմ շարունակել որքան հնարավոր է՝ երկար խաղալ ու կարիերաս «Բարսելոնայում» ավարտել։ Ամռանը մենք պայմանավորվեցինք պայմանագիրը մեկ տարով էլ երկարաձգելու մասին, և ես ինձ լավ եմ զգում,-ասել է Չավին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում