Կլոպ. Հրաժարական չեմ տալու

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավորմարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ նույնիսկ մտքով չի անցկացնում հրաժարական տալ, չնայած թիմը Գերմանիայի առաջնությունում անհաջող է հանդես գալիս։

-Ես ոչ մի դեպքում չեմ գործի զգացմունքներին տրվելով։ Իհարկե, ես հարցեր եմ ստանում՝ կապված ակումբում իմ աշխատանքը շարունակելու հավանականության հետ։ Որոշակիորեն ես էլ եմ սխալներ թույլ տվել։ Բայց պետք է ասեմ, որ նաև մինչմրցաշրջանային նախապատրաստությունն էր շատ անհաջող, քանի որ Աշխարհի առաջնությունը փչացրեց ամեն ինչ։ 

Դրան պետք է ավելացնել վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին։ Ռոյսի, Շահինի և Գյունդոգանի նման ֆուտբոլիստներից ծանր վնասվածքից ապաքինվելուց անմիջապես հետո չես կարող համապատասխան խաղ ակնկալել։ Բայց ես համոզված եմ, որ երկրորդ շրջանում մեզ հաղթելը շատ բարդ կլինի։ Մենք կատաղած որսորդներ կդառնանք,-ասել է Կլոպը, ում թիմը առաջին շրջանի ավարտից հետո 15 միավորով նախավերջին տեղում է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում