ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղարը վստահեցնում է` Ռոնալդուն խնդիրներ չունի Պլատինիի հետ (տեսանյութ)

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության ղեկավար Պեդրո Պինտոն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի միջև որևէ տարաձայնություն չկա: Եվրոպական մամուլում այս թեմայով սկսեցին գրել, երբ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ` «Ռեալ»-«Սան Լորենցո» (2:0) հանդիպմանը հաջորդած պարգևատրման արարողության ժամանակ պորտուգալացի ֆուտբոլիստը չբարևեց Պլատինիին:

«Ոչ մի խնդիր չկա: Ռոնալդուն Պլատինիի ձեռքը սեղմել էր այդ դրվագից առաջ: Երբ Ռոնալդուն երկրորդ անգամ մոտացավ Պլատինիին, վերջինս զրուցում էր Կարլո Անչելոտիի հետ, դրա համար Կրիշտիանուն չողջունեց:

Կարող եմ վստահեցնել, որ Ռոնալդուի և Պլատինիի միջև որևէ խնդիր չկա: Ես զրուցել եմ Պլատինիի հետ, և նա ասել է, որ տխրել է, քանի որ մարդիկ մտածում են` իր և Կրիշտիանու միջև տարաձայնություն կա»,-Պինտոյի խոսքը մեջբերված է «Diario de Noticias»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում