Ֆաբրեգաս. Ցանկանում եմ` Մեսսին տեղափոխվի «Չելսի»

«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հույս ունի, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին կհամալրի լոնդոնյան թիմի կազմը: Ֆաբրեգասը և Մեսսին «Բարսելոնայի» ակադեմիայի սան են և 2011-2014թթ. միասին հանդես են եկել կատալոնական թիմում:

«Բնականաբար, ես ցանկանում եմ, որ Մեսսին տեղափոխվի «Չելսի»: Ինչու՞ ոչ: Հիանալի կլիներ: Սակայն որպես «Բարսելոնայի» սան` ես կարծում եմ, որ Մեսսին արժանի է կարիերան այնտեղ ավարտել: Մեսսին լեգենդ է, ով փոխել է ֆուտբոլի պատմության ընթացքը, իսկ ես, իհարկե, ուզում եմ` նա խաղա իմ թիմում:

Այս մրցաշրջանում «Բարսելոնան» Մեսսին է և ևս 10 ֆուտբոլիստ: Լեոն մի շարք խաղերում փրկել է թիմին»,-Ֆաբրեգասի խոսքը մեջբերված է «Goal»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում