Պաշտոնական. Քևին Քամպլը կտեղափոխվի «Բորուսսիա» (տեսանյութ)

«Ռեդ Բուլլ Զալցբուրգի» կիսապաշտպան Քևին Քամպլը ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածից հանդես կգա Դորտմունդի «Բորուսսիայի» կազմում: Այս մասին տեղեկանում ենք գերմանական ակումբի պաշտոնական կայքից:

Տրանսֆերը կկայանա հունվարին, 24-ամյա սլավոնացի ֆուտբոլիստը «Բորուսսիայի» հետ մինչև 2019 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի:

Հավելենք, որ «Ռեդ Բուլլ Զալցբուրգի» կազմում Քևին Քապլը մասնակցել է 109 խաղի և խփել է 29 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում